Բալիում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել են մինչև դեկտեմբերի 10-ը
Ինդոնեզիայի Բալի կղզու իշխանությունները մինչեւ դեկտեմբերի 10-ը երկարաձգել են արտակարգ դրության ռեժիմը ամենաբարձր կետում՝ Ագունգ լեռան վրա գտնվող հրաբխի ժայթքման պատճառով: Ինչպես ասված է Բալիի նահանգապետ Մեյդ Մանգկու Փաստիկեի՝ նոյեմբերի 30-ին տարածված հաղորդագրության մեջ, «առաջիկա օրերին պահպանվում է մոխրի լուրջ արտանետման սպառնալիքը»
Միաժամանակ Ինդոնեզիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը տեղեկացրել է հարեւան Լոմբոկ կղզում օդանավակայանի փակման մասին, կղզի, որը նույնպես ժողովրդականություն է վայելում օտարերկրացի զբոսաշրջիների շրջանում: «Չվերթերը դադարեցվել են մինչեւ դեկտեմբերի 1-ը»,- նշված է հայտարարության մեջ: Տարերային աղետների կանխման գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սութոփո Նուրգոհոն նոյեմբերի 30-ին հայտնել է, որ օրվա ընթացքում մոխրի արտանետումը գրանցվել է շուրջ 2 կիլոմետր բարձրությամբ, խառնարանից 10 կիլոմետր շառավղով պահպանվում է վտանգավոր գոտին:
Այս պահին, նրա խոսքով՝ տարահանվել է մերձակա շրջանների շուրջ 43 հազար բնակիչ: Իսկ ընդամենն այնտեղ գտնվում է շուրջ 100 հազար մարդ: Կղզու գլխավոր օդանավակայանը հրաբխի ակտիվացման պատճառով նոյեմբերի 27-ից մինչեւ 29-ը փակվել էր: Չվերթերի չեղարկումը վերաբերել է 50-ից մինչեւ 100 հազար մարդու: Մինչդեռ մի շարք ավիաընկերություններ, հիմնականում ավստրալական, դեռեւս չեն վերսկսել թռիչքները Բալի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: