Բաժիններ՝

Չեխիայի կառավարությունը վայր դրեց լիազորությունները

Չեխիայի՝ վարչապետ Բոգուսլավ Սոբոտկայի գլխավորած կառավարությունը, որը գործում էր 2014 թվականի հունվարից, նոյեմբերի 29-ին հայտարարել է իր լիազորությունները վայր դնելու մասին, երկրի նախագահ Միլոշ Զեմանը հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նոր կաբինետը կնշանակի դեկտեմբերի 13-ին:

Այդ մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայության ղեկավար Մարտին Այրերը: «Նոյեմբերի 29-ի իրենց վերջին նիստում նախարարները, օրենսդրությանը համապատասխան, որը կառավարության պաշտոնաթողություն է նախատեսում նոր կազմի խորհրդարանի առաջին նիստից հետո, քվեարկել են իրենց պաշտոնաթողության օգտին:

Արդեն նոյեմբերի 29-ին՝ մինչեւ օրվա վերջը դրա վերաբերյալ փաստաթուղթը կհանձնվի Պրաժսկի գրադին (նախագահի նստավայր)»,-ասել է Այրերը: Նոյեմբերի 28-ին նախագահի հետ կայացած հանդիպումից հետո խորհրդարանական ընտրություններում հաղթած ANO շարժման առաջնորդ Անդրեյ Բաբիշը լրագրողներին հայտնել է, որ հանրապետության ղեկավարը մտադիր է իրեն վարչապետ նշանակել դեկտեմբերի 6-ին, իսկ դեկտեմբերի 13-ին պլանավորում է հաստատել նոր կառավարության ամբողջ կազմը:

Կանոնակարգի համաձայն, Սոբոտկան մինչեւ դեկտեմբերի 23-ը կատարելու է վարչապետի պարտականությունները, այդ թվում՝ դեկտեմբերի 12-ին Փարիզում մասնակցելու է կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս