Որն է կանանց կոսմետիկայի ամենակարևոր իրը
Կանանց կոսմետիկայի ամենագլխավոր եւ ամենաօգտակար առարկա է համարվել նրբունելին: Այդ մասին նոյեմբերի 27-ին հայտնել է The Independent-ը:
Նշվում է, որ նրբունելին օգտակար կլինի ոչ միայն դեմքի անցանկալի մազերը հեռացնելու, այլեւ թարթիչները տարանջատելու եւ մաշկից մանր բեկորները հեռացնելու համար:
Ընդամենը դիմահարդարման համար ամենակարեւոր աքսեսուարների եւ գործիքների ցուցակում տեղ է գտել հինգ իր: Օգտակարության առումով երկրորդ տեղում հայտնվել էթարթիչների հարդարման ունելին: Փորձագետների խոսքով՝ հարմարանքը կօգնի բավարարվել առանց կոսմետիկայի, թարթիչներն ավելի երկար դարձնել եւ «լավ բանալ հայացքը»: «Բրոնզն» ստացել է հոնքերի համար նախատեսված հարմարանքը, որի մի ծայրում վրձինն է, իսկ մյուսում՝ փոքրիկ խոզանակը: Գործիքը շատ հարմար է հոնքերն արագորեն ուղղելու եւ ցանկացած վայրում սանրելու համար:
Բացի այդ, հնգյակում տեղ են գտել տոնային միջոցները քսելու սպոնժը եւ սանրը, որոնք, մասնագետների կարծիքով, արագորեն կօգնեն կարգի բերել մաշկը եւ մազերը: