Եվրախորհուրդը քննարկում է հակառուսական պատժամիջոցների չեղարկման հարցը. FT
Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) քննարկում է Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցների վերացման հարցը, որոնք սահմանվել են 2014 թվականին Ուկրաինայում զինված հակամարտության պատճառով: Ինչպես նոյեմբերի 26-ին հայտնել է Financial Times (FT) թերթը, միջազգային կազմակերպությունում մտահոգված են, որ ՌԴ-ն կորոշի դուրս գալ իր կազմից։
«Դա բացասական հետեւանքներ կունենա Եվրոպայի համար, քանի որ մենք կստանանք Եվրոպա առանց Ռուսաստանի: Դա կլինի մեծ հետքայլ»,- մեջբերում է անում հրատարակությունը ԵԽ-ի գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդի խոսքից: Յագլանդի կարծիքով՝ Եվրախորհրդի բյուջե վճարների մուծումից Մոսկվայի հրաժարումը կարող է հանգեցնել այն բանին, որ Ռուսաստանը կամավոր կամ այլ երկրների նախաձեռնությամբ կլքի կազմակերպությունը: «Որքան ես հասկանում եմ, դա կարող է տեղի ունենալ»,- ասել է նա:
«Ոչ ոք չի ցանկանում ազդանշան տալ, թե մենք ընդունում ենք Ղրիմի անեքսիան,- նշել է Յագլանդը:- Բայց մեք պետք է սթափ գնահատենք, թե որն է մեր մանդատը: Մենք ունենք մարդու իրավունքների պաշտպանության մանդատ Ռուսաստանում եւ Ղրիմում, ինչպես նաեւ ամենուրեք, որտեղ մարդիկ են ապրում մայր ցամաքում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: