Բաժիններ՝

Վանաձորում պայմանագրային զինծառայողը նախնական ախտորոշմամբ մահացել է սրտամկանի ինֆարկտից

Վանաձորում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Գառնիկ Բորիսի Պետրոսյանը նախնական ախտորոշման համաձայն մահացել է սրտամկանի ինֆարկտից:

Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ նախնական քննության տվյալներով՝ պայմանագրային զինծառայող Գառնիկ Պետրոսյանը 24.11.2017թ.՝ ժամը 09:30-ի սահմաններում, դիմել է զորամասի բուժկետ՝ գանգատվելով կրծքավանդակի հատվածում սեղմոցից: Զորամասի բուժկետից Գ.Պետրոսյանն ուղեգրվել է ՀՀ ՊՆ Վանաձորի կայազորային զինհոսպիտալ, սակայն վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

ՀՀ քննչական կոմիտեում նոյեմբերի 24-ին զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:55-ին, ՀՀ ՊՆ Վանաձորի կայազորային զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Գառնիկ Բորիսի Պետրոսյանի դին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս