 
                        «Ֆուտբոլը սպասում էր քեզ». Մարադոնան` Իբրահիմովիչին
 
                                    Արգենտինայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, լեգենդար Դիեգո Մարադոնան շնորհավորել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին՝ ֆուտբոլ վերադարձի կապակցությամբ:
«Ֆուտբոլը սպասում էր քեզ»,- գրել է Մարադոնան ֆեյսբուքյան իր էջում: Իբրահիմովիչը, ով ապաքինվել է ապրիլին ստացած ծանր վնասվածքից, ԱՊԼ-ի 12-րդ տուրի «Նյուքասլ Յունայթեդի» հետ խաղի 77-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ: Խաղը տեղի էր ունենում Մանչեսթերում՝ «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում, և ավարտվեց 4:1 հաշվով՝ տանտերերի հաղթանակով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        