Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Համլետ Գասպարյանն ազատվել է Ռումինիայում և Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ այդ պաշտոնին նշանակվել է Սերգեյ Մինասյանը։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ)»,- ասված է նախագահի հրամանագրում։

 

Տեսանյութեր

Լրահոս