Բաժիններ՝

Փարիզում հոսպիտալացվել է երգիչ Ջոնի Հոլիդեյը. Europa1

Ֆրանսիական ռոք-երաժշտության աստղ Ջոնի Հոլիդեյը նոյեմբերի լույս 13-ի գիշերը շնչառական անբավարարության պատճառով շտապ կարգով տեղափոխվել է Փարիզի հիվանդանոցներից մեկը: Այդ մասին հայտնել է Europa1 ռադիոկայանը: 2017 թվականի մարտին 74-ամյա երգիչը հայտնել էր, որ բուժվում է ուռուցքային հիվանդությունից: Ըստ ռադիոկայանի տեղեկությունների, սպասվում է, որ բժիշկները կկարողանան նրան դուրս գրել նոյեմբերի 22-ի ցերեկը:

Ջոնի Հոլիդեյն իր կարիերայի ընթացքում ձայնագրել է ավելի քան 100 ձայնասկավառակ, որոնցից գրեթե 70-ն ստացել են ոսկե կամ պլատինե կարգավիճակ: Հոլիդեյն ավելի քան 2 հազար անգամ հայտնվել է հանդեսների շապիկների վրա. Ֆրանսիայում այդ ռեկորդը նա կիսում է միայն Շառլ դե Գոլի եւ Բրիժիտ Բարդոյի հետ: Արտիստի համերգները մշտապես անցնում են անշլագով, նրա սկավառակներն ամբողջ աշխարհում տարածվել են 110 մլն օրինակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս