Բաժիններ՝

Գերմանիայում հնարավոր կոալիցիան համաձայնության չեկավ միգրացիայի խնդրի շուրջը. DPA

Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միությունը (ՔԴՄ), Քրիստոնեասոցիալական միությունը (ՔՍՄ), Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱզԴՄ) եւ «կանաչները» կառավարող կոալիցիայի շուրջը 15 ժամ նախնական, այսպես կոչված զոնդավորված բանակցություններից հետո որոշում են ընդունել կոնսուլտացիաները հետաձգել մինչեւ նոյեմբերի 17-ի ժամը 12:00-ը (Երեւանի ժամանակով 15:00-ը):

Ինչպես նոյեմբերի 17-ի առավոտյան հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ, կուսակցությունները փակուղի են մտել միգրացիայի սահմանափակման հարցի շուրջը:

Բացի դրանից, գործակալության տվյալներով՝ տարաձայնություններ են պահանվում այնպիսի թեմաների շուրջը, ինչպիսիք են կլիմայի պաշտպանությունը եւ ֆինանսական քաղաքականությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930