Բաժիններ՝

Թրամփը երկարացրեց Իրանից նավթի մատակարարումների վրա դրված բռնարգելքը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկարացրել է Իրանից նավթի մատակարարումների բռնարգելքը, որն առաջին անգամ սահմանվել է 2012 թվականին: Այդ մասին ասված է այն հուշագրում, որը տարածել է Սպիտակ տունը:

«Ես որոշեցի, որ, Իրանից զատ, բավականաչափ քանակութամբ նավթ ու նավթամթերք է ստացվում այլ երկրներից, եւ դա թույլ է տալիս զգալիորեն կրճատել այն նավթի ու նավթամթերքի ծավալը, որը ձեռք է բերվում իրանից»,- նշվում Է հուշագրում, որը Թրամփն ուղարկել է ԱՄՆ-ի ֆինանսների ու էներգետիկայի նախարարներին:

Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ Սպիտակ տունը Կոնգրեսի հետ աշխատելու է 2015 թվականի հուլիսի 14-ին Իրանի հետ կնքված միջազգային համաձայնագրի «լուրջ թերությունների» վրա: Նա հրաժարվել է Կոնգրեսին հավաստել, որ Իրանը կատարում է Գործողությունների համատեղ համապարպափակ ծրագիրը:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս