«Բոլոր դարպասապահներն ԱԱ-ում կխաղան ձեզ համար, լեգենդ». Եգիպտոսի դարպասապահ
Իտալիայի հավաքականը չի խաղա Աշխարհի առաջնությունում: Սա, թերևս, առաջին ամենատխուր և հուզիչ բանն է ֆուտբոլասերների համար սպասվելիք առաջնությունում: Երկրպագուներին ամենից շատ հուզել էր Իտալիայի հավաքականի ավագ Ջիջի Բուֆոնի՝ հավաքականից հեռանալու որոշումը: Տարիներ առաջ Բուֆոնը մնացել էր հավաքականում, որպեսզի ևս մեկ անգամ խաղա Աշխարհի առաջնությունում: Սակայն լեգենդար դարպասապահին չենք տեսնի Ռուսաստանում:
Եգիպտոսի հավաքականի դարպասապահ Էսամ Էլ-Խադարին նշել է, որ իր համար ևս շատ ցավալի է Բուֆոնին ԱԱ 2018-ում չտեսնելը: «Բոլոր դարպասապահներն ԱԱ-ում կխաղան ձեզ համար, լեգենդ»,- գրել է դարպասապահն իր թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի հավաքականն առաջին անգամ կխաղա Աշխարհի առաջնությունում:
Սիրարփի Աղաբաբյան