Բաժիններ՝

BMW-ն ցուցադրել է առանց կտուրի i8-ի հավաքումը

BMW ընկերությունը հրապարակել է տեսահոլովակ, որտեղ մասնակի ցուցադրված է i8 հիբրիդային մարզական քառի բաց վերափոխակի արտադրության գործընթացը: Մոդելի դեբյուտը կկայանա Լոս Անջելեսի ավտոսալոնում:

Ցուցահանդեսը կբացվի դեկտեմբերի 1-ին։ Տեսանյութում ցուցադրված է, որ մոդելը համալրում են փափուկ կտուրով: Ըստ որում Գերմանիայի ավտոարտադրողը ոչ մի տեղեկատվություն չի հայտնել թափքածածկի ծալման մեխանիզմի մասին:

Կոշտ թափքածածկով BMW i8-ը հանդերձվում է 231 ձիաուժ հզորությամբ մեկուկեսլիտրանոց տուրբաշարժիչով, էլեկտրական շարժիչով, որը տալիս է 131 ձիաուժ, մարտկոցների լրակազմով եւ վեցդիապազոնանոց ավտոմատ փոխանցատուփով: Տեղից մինչեւ ժամում 100 կիլոմետր թափառքի հասնում է 4,4 վայրկյանում: Մոդելի առավելագույն արագությունը կազմում է ժամում 250 կիլոմետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս