Կոբզոնը Միխայիլ Զադոռնովի մահվան հետ կապված մանրամասներ է հայտնել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը հաստատել է գրող-երգիծաբան Միխայիլ Զադոռնովի մահվան տեղեկատվությունը, նրա խոսքը նոյեմբերի 10-ին փոխանցել է RT-ն։
Կոբզոնը անդրադարձել է մահացած արտիստի հիվանդությանը, ընդգծելով, որ նրան ամեն դեպքում փրկել չէ հաջողվի: «Նա բացարձակ անբուժելի էր, ախտահարված էին ուղեղի երկու կիսագնդերը: Երեկ երեկոյան նա մահացավ: Շատ ցավալի է: Նա ազնիվ ձայն էր, առանց որեւէ քաղաքականության: Ողբերգական է, որ նման մարդիկ հեռանում են»,-նշել է նա:
Հումորիստ Վլադիմիր Վինոկուրը, «Զվեզդա» հեռուստաալիքով մեկնաբանելով իր գործընկերոջ մահվան լուրը, հայտարարել է, որ «չի ցանկանում դրան հավատալ»:
Նոյեմբերի 10-ին ավելի վաղ հայտնի դարձավ, որ 69 տարեկան հասակում վախճանվել է Զադոռնովը: Երկիծաբանը մահվանից առաջ բուժընթաց էր անցել գլխուղեղի քաղցկեղային ուռուցքի դեմ: Հունիսին Զադոռնովը հայտնել էր բուժընթացից հրաժարվելու որոշման մասին, որն անօգուտ էր համարում, հանուն այն բանի, որ մերձավորների հետ լինի: Մահվանից ոչ շատ առաջ նա ուղղափառություն է ընդունել: