Նոր կոալիցիայի սաղմերը երևում են. Սերժ Սարգսյանը խոսել է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ ՀՀԿճականների՝ կուսակցության գործադիր մարմնի վերջին նիստում, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը բողոքել է կառավարության կազմում ՀՅԴ-ականների աշխատանքից, նախագահ Սերժ Սարգսյանը, իմիջիայլոց, ասել է, թե առաջիկայում չի բացառվում, որ կառավարության կուսակցական կազմն ընդլայնվի, և դրանում ներկայացված լինի նաև «Ծառուկյան» դաշինքը:

Նախագահը կրկնել է, որ իրենց ուժը բազմազանության մեջ է, և իրենք պետք է կարողանան աշխատել այդ բազմազանության պայմաններում»:

Ամբողջությամբ կարող են կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս