Apple-ն աշխարհում առաջինն է սակարկություններն ավարտել ավելի քան 900 մլրդ դոլար կապիտալիզացիայով
Apple-ը դարձել է աշխարհի առաջին ընկերությունը, որի կապիտալիզացիան սակարկությունների ավարտին գերազանցել է 900 մլրդ դոլարը. նոյեմբերի 8-ին Ոուլ-սթրիթում կայացած առեւտրաշրջանի արդյունքներով ընկերության բաժնետոմսերը թանկացել են 0,8 տոկոսով՝ մինչեւ 176,24 դոլար, շուկայայական արժեքն ավելացել է մինչեւ 904, 9 մլրդ դոլար։
Անցած ուրբաթ օրը՝ նոյեմբերի 3-ին, Apple-ի կապիտալիզացիան, iPhone X-ի վաճառքների սկսվելու շնորհիվ, առեւտրաշրջանի առաջին րոպեներին հաղթահարել էր 900 մլրդ դոլարի նշագիծը, բայց սակարկությունների ավարտին չէր կարողացել պահպանել աճը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: