Բաժիններ՝

Լևոն Մկրտչյանը ուսանողների հետ կխոսի տարկետման խնդրի մասին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ուսանողների հետ կքննարկի զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակման խնդիրները: Նախարարի և ուսանողների հանդիպումը կմեկնարկի րոպեներ անց:

ՀՀ կրթության և գիտության նախարարության դիմաց ակցիա անցկացնող ուսանողներին առաջարկվեց 10 հոգանոց խումբ կազմել և բարձրանալ նախարարի հետ հանդիպման:

Ուսանողները քննարկեցին առաջարկը և ընդունեցին այն: Այս պահին ուսանողները նախարարության նիստերի դահլիճում են, նրանք սպասում են նախարարի հետ հանդիպմանը: Հանդիպմանը կմասնակցեն 10 ուսանող և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս