ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի օդուժը վարժանքներ է անցկացրել Կորեական թերակղզու երկնքում. Reuters
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-1B երկու ռազմավարական ռմբակոծիչներ նոյեմբերի 2-ին Կորեայի Հանրապետության եւ Ճապոնիայի կործանիչների հետ համատեղ զինավարժանքներ են անցկացրել Հարավային Կորեայի օդային տարածությունում: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հայտարարությունը:
Ըստ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի տեղեկատվության՝ զինավարժանքները չեն եղել Կորեական թերակղզում «վերջին իրադարձություններից որեւԷ մեկի» պատասխանը: Reuters-ը նշում է, որ զինավարժանքների ընթացքում ավիացիոն խումբը Կանվոնդոյի նահանգում անցել է Հարավային Կորեայի զորավարժարանի վրայով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: