Բաժիններ՝

Մակրոնը և Պուտինն անթույլատրելի են համարում իրանական գործարքի միակողմանի վերանայումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնին իրազեկել է Իրան կատարած ուղեւորության արդյունքների մասին: Ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, երկու ղեկավարները հանդես են եկել հաջակցություն իրանական միջուկային ծրագրին վերաբերող գործողությունների պլանի եւ ընդգծել են դրա միակողմանի վերանայման անթույլատրելիությունը։

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրեց Իրան կատարած իր ուղեւորության արդյունքների մասին: Այդ համատեքստում ղեկավարներն արտահայտվեցին իրանական միջուկային ծրագրի շուրջ իրադրության կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հստակ իրագործման օգտին: Ընդգծվել է միակողմանի կարգով այդ կարեւորագույն պայմանավորվածության վերանայման անթույլատրելիությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:

«Սիրիական պրոբլեմատիկայի շուրջ կարծիքների փոխանակման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, Սիրիային նվիրված յոթերորդ միջազգային հանդիպման արդյունքները, որը հոկտեմբերի 30-31-ին տեղի է ունեցել Աստանայում: Երկու կողմերը նշել են համատեղ ջանքերի կարեւորությունը սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացի համատեքստում»,- հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս