Թուրքիայի վարչապետը կայցելի ԱՄՆ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նոյեմբերի 7-11-ը կայցելի Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
ԱՄՆ կատարելիք այցի շրջանակում Յըլդըրըմը կհանդիպի տարբեր պաշտոնատար անձանց հետ: Այցի օրակարգի մասին այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: