Բաժիններ՝

Բակո Սահակյանն ընդգծել է իշխանության թևերի միջև համագործակցության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին խորհրդակցություն է անցկացրել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկվել են օրենսդիր եւ գործադիր իշխանության թեւերի միջեւ փոխգործակցությանը եւ 2018 թվականի պետական բյուջեի ձեւավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է իշխանության թեւերի միջեւ համագործակցության արդյունավետության շարունակական բարձրացման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ ակնկալում է բյուջեի քննարկումների անցկացումն ակտիվ եւ գործնական մթնոլորտում:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930