Ինչպես են ծնողներն իրենց ձեռքով երեխաներին հիվանդ դարձնում
«Մա՛մ, ես խմել եմ ուզում»,- ինքնաթիռում 7-ամյա մի աղջիկ ասաց մորը, երբ ըմպելիք էին հյուրասիրում։ Մայրը երեխայի համար՝ սփրայթ, իսկ իր համար՝ կոկա-կոլա վերցրեց։ Երեխան արդեն իսկ ավելորդ քաշ ուներ։ Ինձ հետաքրքրում էր՝ արդյո՞ք նրանք ջուր կվերցնեն։ Բայց ոչ, նրանք ջուր չցանկացան՝ չնայած բորտուղեկցորդուհիներն առաջարկում էին։
Mirkrasoty.life-ը գրում է, որ մայրը դստերը սովորեցրել է ծարավը հագեցնել գունավոր գազավորված ըմպելիքով։ Նույնն ինքն է անում։ Նրա դուստրն արդեն իսկ ակնհայտ խնդիրներ ուներ ավելորդ քաշի հետ, իսկ գազավորված ըմպելիքը մեծ քանակով շաքար է պարունակում։ Հավանաբար կարիք չկա նշելու, որ շաքարը ճարպակալման հիմնական պատճառներից մեկն է։ Բացի վնասակար ֆրուկտոզայից՝ գազավորված ըմպելիքը նաև սննդային գունավորիչներ, ծծմբական թթվի աղեր, այրված շաքար, բենզոլ, նատրիումի բենզոնատ, շաքարի փոխարինիչներ է պարունակում։
Այս մայրիկների համար հարկավոր է սառնարանին փակցնել հետևյալ տեղեկատվությունը.
- Ֆրուկտոզան ճարպակալման ամենամեծ մեղավորն է։
- Արհեստական սննդային գունավորիչներն ալերգեններ են։
- Ծծմբական թթվի աղերն ալերգեններ են և գլխացավ են առաջացնում։
- Այրված շաքարը կոնցերոգեն է։
- Բենզոլն ամենաթունավոր նյութերից է, որը կուտակվում է օրգանիզմում։
- Նատրիումի բենզոնատն առաջացնում է լյարդի ցիռոզ։
- Շաքարի փոխարինիչները դառնում են դիաբետի, նյարդային խանգարումների պատճառ։
- Թթուները նպաստում են օստեոպարոզի, միզասեռական համակարգում քարերի, կարիեսի առաջացման։
- Կոֆեինը կարող է կախվածություն առաջացնել, ինչպես թմրամիջոցը։
- Ածխաթթվային գազը փոխազդում է ջրի հետ և ածխաթթու ձևավորում՝ բացասաբար ազդելով որովայնի վրա։
Եվ այս ամենը մայրը տալիս է երեխային՝ ջրի փոխարեն։ Եվ կարծես թե բոլորը գիտեն վնասի մասին, բայց միևնույն է՝ օգտագործում են և՛ իրենք, և՛ տալիս են երեխաներին։ Ինչո՞ւ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը