Բաժիններ՝

Ցանցում հայտնվել է Խաղաղ օվկիանոսում հինգ ամիս դրեյֆող ամերիկուհիներին փրկելու տեսանյութը

Ցանցում հայտնվել է ԱՄՆ-ի Հոնոլուլու քաղաքի երկու բնակչուհիներին եւ նրանց երկու շներին փրկելու տեսանյութը, որոնք գրեթե կես տարի կոտրված շարժիչով զբոսանավի վրա էին Ճապոնիայից 900 մղոն հեռավորության վրա:

Այդ մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը: Նրանց վերցրել է ամերիկյան Ashland դեսանտային նավը: Ջենիֆեր Ափելը եւ Թաշա Ֆուաբան որոշել էին այս տարվա մայիսին Հավայան կղզիներից ինքնուրույն ճամփորդության ուղեւորվել Թաիթի: Ծովամրրիկի ժամանակ կոտրվել է շարժիչը, իսկ սաստիկ քամին նավը դուրս է բերել բաց օվկիանոս:

Օգնության բազմաթիվ ազդանշաններն ափ չեն հասել, իսկ մոտերքով երկար ժամանակ ոչ մի նավ չի անցել: Միայն հինգ ամիս հետո է հորիզոնում հայտվել ամերիկյան ռազմանավը, որի անձնակազմն էլ օգնության է եկել: Ափելի եւ Ֆուաբայի խոսքով, սովահարությունից իրենց փրկել են ջուրն աղազատող սարքերը, ինչպես ձավարի եւ մակարոնի մեծ պաշարները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031