Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի ժողովրդական կուսակցության ղեկավար Սեբաստիան Կուրցին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի ժողովրդական կուսակցության ղեկավար Սեբաստիան Կուրցին ՝ խորհրդարանական ընտրություններում կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազﬕ հասարակայնության և տեղեկատվության ﬕջոցների հետ կապերի վարչությունից:

«Հայաստանի համար Ավստրիան կարևորագույն գործընկեր է, որի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը ﬔզ համար առաջնահերթ նշանակություն ունի։ Մեր երկրների ﬕջև դիվանագիտական հարաբերությունների հաստատուﬕց ի վեր` 25 տարիների ընթացքում, հայ-ավստրիական երկկողմ հարաբերություններին մշտապես ուղեկցել են փոխադարձ հարգանքը և վստահությունը։ Շնորհակալ ենք, որ այս տարիներին Ավստրիան մշտապես աջակցել է Հայաստանին՝ իր նշանակալի ներդրումը բերելով ﬔր երկրի կայուն զարգացմանը»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում։

Նախագահ Սարգսյանը ﬔծապես կարևորել է նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության ընտանիքի մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և Ավստրիայի ժողովրդական կուսակցության ﬕջև կապերի խրախուսուﬓ ու հետևողական ընդլայնումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս