Տաճատ Սարգսյանն ազատվել է ՀԿԿ կենտկոﬕ առաջին քարտուղարի պաշտոնից

Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոﬕ բյուրոն Տաճատ Սարգսյանին կենտկոﬕ առաջին քարտուղարի և բյուրոյի անդաﬕ պարտականություններից ազատելու որոշում է կայացրել:

«Արﬔնպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոﬕ բյուրոյի անդամ Դավիթ Հարությունյանը: «Կուսակցության կենտկոﬕ բյուրոն հոկտեմբերի 25-ին նիստ է գումարել, որի ընթացքում որոշում է կայացվել Տաճատ Սարգսյանին ազատել կուսակցության կենտկոﬕ առաջին քարտուղարի և բյուրոյի անդաﬕ պարտականություններից: Բյուրոյի որոշմամբ Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոﬕ առաջին քարտուղար է նշանակվել Երջանիկ Ղազարյանը»,- ասաց Հարությունյանը:

Հարցին՝ ո՞րն է եղել Տաճատ Սարգսյանին ՀԿԿ կենտկոﬕ առաջին քարտուղարի և բյուրոյի անդաﬕ պարտականություններից ազատելու որոշման պատճառը, Դավիթ Հարությունյանը պատախասնեց, որ բյուրոն նման որոշում է կայացրել, քանի որ Տաճատ Սարգսյանն առողջական խնդիր ունի:

Նա հայտնեց, որ Երջանիկ Ղազարյանը նախկինում եղել է կուսակցության երիտասարդական կենտկոﬕ առաջին քարտուղարը: ՀԿԿ կենտկոﬕ նոր առաջին քարտուղարը ծնվել է 1969թ., ամուսնացած է, ունի երկու տղա և ﬔկ աղջիկ:

Տեսանյութեր

Լրահոս