«Չելսին» կարող է Անտոնիո Կոնտեին փոխարինել Մաուրիցիո Սարիով
«Չելսին» հետաքրքրված է գլխավոր մարզչի պաշտոնին «Նապոլիի» մարզիչ Մաուրիցիո Սարիին հրավիրելու մեջ:
Անտոնիո Կոնտեի և «Չելսիի» ղեկավարության միջև հարաբերությունները խիստ վատացել են, և այդ ժամանակվանից շշուկներ են պտտվում, որ իտալացին կարող է հեռանալ «Սթեմֆորդ Բրիջից»: Եթե դա տեղի ունենա, ապա «Չելսիի» ղեկավարությունը կաշխատի ստանալ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին՝ 58-ամյա մասնագետին, մեկ մրցաշրջանի համար առաջարկելով 12 մլն եվրոյի չափով աշխատավարձ:
Միևնույն ժամանակ նեապոլիտանացիները չեն բացառում, որ Սարին կհեռանա ակումբից, և մտքում պահում են Մարկո Ջամպաոլոյին՝ «Սամպդորիայի» մարզչին՝ որպես հնարավոր փոխարինող:
Պատրաստեց Անի Գաբուզյանը