Բաժիններ՝

Մահացել է ամերիկացի դերասան Ռոբերտ Գիյոմը. NYT

Կյանքի 90-րդ տարում մահացել է ամերիկացի դերասան Ռոբերտ Գիյոմը, որը սեւամորթ արտիստներից առաջինն է ստացել Emmy հեռուստատեսային մրցանակը: Այդ մասին հոկտեմբերի 24-ին հայտնել է The New York Times թերթը:

Հրատարակության տվյալներով՝ Գիյոմը կյանքից հեռացել է Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) իր տանը: Ինչպես հայտնել է արտիստի կինը, նրա մահվան պատճառ են դարձել քաղցկեղային ուռուցքի հետ կապված բարդացումները, որի դեմ նա պայքարում էր 25 տարի:

Գիյոմը ծնվել է 1927 թվականին Միսսուրիի նահանգի Սենթ Լուիս քաղաքում: Emmy-ի կրկնակի դափնեկրի դերասանական կարիերան ձգվել է գրեթե վեց տասնամյակ: Այդ ընթացքում նա հասցրել է հռչակվել ինչպես հեռուստատեսությունում, այնպես էլ բրոդվեյյան թատերական բեմադրություններում խաղացած դերերով:

Դերասանին առավել մեծ ճանաչում է բերել «Բենսոն» կատակերգական սերիալում (1979-1986 թվականներ) խաղացած դերը: Գիյոմը նաեւ անվանակարգվել է «Ոսկե գլոբուսի» երեք մրցանակի:

Արտիստը Ռաֆիքի գործող անձին հնչյունավորել է Disney ստուդիայի «Առյուծ արքան» (1994 թվական) անիմացիոն ֆիլմում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս