Նշաններ, որոնց պետք է ուշադրություն դարձնի յուրաքանչյուր կին

Չափազանց կարևոր է սովորել ճանաչել նշանները, որոնք օրգանիզմն ուղարկում է՝ այն դեպքում, երբ առկա են առողջական խնդիրներ։ Budetezdorovy.ru կայքը ներկայացրել է նշանները, որոնց առկայությունը կարող է վկայել ձվարանների կիստայի առկայության մասին.

  • հաճախակի միզարձակման ցանկություն կամ դժվարություններ միզարձակման ընթացքում
  • անոմալ արյունահոսություն կամ ցավոտ դաշտան
  • ցավ սեռական հարաբերության ընթացքում
  • փսխում կամ սրտխառնոց
  • քաշի ավելացում
  • մշտական հոգնածություն։

Այս նշաններից մի քանիսի միաժամանակյա առկայության դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի օգնությանը՝ իրավիճակը վերլուծելու և հստակ լուծումներ գտնելու համար։

Որպես լրացուցիչ միջոց՝ կարող եք մատուտակի արմատ օգտագործել։ Այն օգնում է օրգանիզմում բորբոքային պրոցեսների դեմ պայքարում, կարգավորում է նյութափոխանակությունը։

1 լիտր մաքուր ջուրը եռացրեք, ավելացրեք 30 գրամ մատուտակի արմատ։ Տաքացրեք դանդաղ կրակի վրա 30 րոպե։ Ծածկեք տարան, թողեք թրմվի 10 րոպե։

Կարդացեք նաև

Խորհուրդ է տրվում թեյը խմել առավոտյան՝ նախաճաշելուց 20 րոպե առաջ, ևս մեկ բաժակ՝ ճաշից ու ընթրիքից հետո։ Խմեք 10-12 օր, ընդմիջեք 5-7 օրով, ապա կրկնեք կուրսը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս