Ո՞վ և ինչպե՞ս կարող է գաղտնի մուտք գործել ձեր հեռախոս. Ինչպե՞ս պաշտպանվել
                                    Հաճախ մեզ թվում է, որ մեր հեռախոսում պահպանված տեղեկատվությունը շատ անձնական է և հասանելի չէ ուրիշներին: Սակայն երբեմն մենք ինքներս կարող ենք անզգուշության պատճառով անել այնպես, որ մեր հեռախոսի գաղտնի տեղեկությունները հասանելի դառնան շատերին:
AdMe.ru-ն առաջարկում է հասկանալ, թե ովքե՞ր և ինչպե՞ս կարող են գաղտնի մուտք գործել ձեր հեռախոս, ի՞նչ է պետք անել պաշտպանվելու համար:
Ինչպե՞ս է հնարավոր ստանալ հնարավորություն ձեր հեռախոս մուտք գործելու համար
- Ամենահեշտ տարբերակը մի քանի րոպեով ձեր հեռախոսին տիրանալն ու Spy Phone App, Spyzie, Spyera ծրագրերը տեղադրելն է
 - Սրճարաններում կամ օդանավակայաններում տեղադրված ազատ wi-fi-ների միջոցով
 - Ձեր հեռախոսն անծանոթ USB-ներին միացնելու դեպքում կա վտանգ, որ ձեր հեռախոսի տեղեկատվությունը կարող է փոխանցվել այլ աղբյուրի
 - SMS-ֆիշինգ, երբ ձեր հեռախոսին նամակ է գալիս անծանոթ հղումով, իսկ դուք բացում եք այն: Սա կարող է նման լինել բանկի հաշվի կամ դրամական փոխանցման:
 
Ինչպե՞ս հասկանալ, որ հեռախոսը «կոտրվել» է
- Սարքավորման մարտկոցի լիցքավորումը շատ արագ է նվազում: Սա կարող է լինել այն պատճառով, որ հեռախոսում առկա են ձեր կողմից չհսկվող հավելվածներ:
 - Հեռախոսն արագ տաքանում է: Սա նույնպես կարող է լինել անծանոթ հավելվածի պատճառով:
 - Հեռախոսն ինքնուրույն վերագործարկվում է, հավաքվում են համարներ, կամ միանում է որևէ հավելված:
 - Զանգերի ցանկում հայտնվում են անծանոթ համարներ:
 - Չի հաջողվում անջատել հեռախոսը. անջատվելու փոխարեն՝ միանում են տարատեսակ հավելվածներ:
 - Երբ խոսելիս անընդհատ առկա է արձագանք
 
Ինչպե՞ս պաշտպանվել
- Եթե ստացել եք հաղորդագրություն, որտեղ հղումն ամբողջական չէ, մի բացեք այն:
 - Եթե դուք լիցքավորում եք հեռախոսը՝ այն միացնելով անծանոթ համակարգչին, ապա միացրեք Միայն սնուցում ռեժիմը:
 - Մի պահպանեք գաղտնաբառերը:
 - Անջատեք ազատ wi-fi-ներին մեխանիկորեն միանալու գործառույթը:
 - Մի միացեք այն wi-fi-ներին, որոնք չունեն գաղտնաբառ և ունեն այնպիսի անուններ, ինչպիսիք են freewifi, feinternet և այլն:
 - Եթե օգտագործում եք Android, ապա տեղադրեք ապահով հակավիրուս:
 - Օգտագորեք հեռախոսի հուսալի գաղտնաբառեր:
 
Սիրարփի Աղաբաբյան
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    