Բաժիններ՝

Ճակատագիրը փոխելու 12 մեթոդ

Աղոթք

Աղոթք՝ նշանակում է՝ կապ Աստծո՝ ամեն ինչի սկզբի հետ: Խնդրեք, և ձեզ կտրվի: Անկեղծորեն աղոթեք: Աղոթքի շնորհիվ մեր ճակատագիրը կարող է դեպի լավը փոխվել: Առավոտյան և երեկոյան աղոթքները բարերար ազդեցություն են գործում հոգեկան հավասարակշռության վրա և նպաստում են հոգևոր աճին:

Հաշտվելու և հարմարվողականության զարգացում

Սրան հասնելու տարբեր եղանակներ կան: Նախ՝ պետք է հարգել ծնողներին, ինչպիսին էլ որ նրանք լինեն: Ցանկացած ծնողի մեջ կարելի է գտնել այն, հանուն ինչի կարելի է նրանց հարգել: Եթե տղամարդը հարգում է հորը, նրա սոցիալական զարգացման ժամանակ անհետանում են բոլոր խոչընդոտները, նա իսկական տղամարդ է դառնում, ձեռք բերում տղամարդկային հատկանիշներ: Եթե կինը հարգում է հորը, նա լավ ամուսին կստանա: Եթե տղամարդը հարգում է իր մորը, նա լավ կին կստանա, իսկ եթե կինն է հարգում մորը, նա լիարժեք կին է դառնում և հնարավորություն ստանում զարգանալ սոցիումում: Օգտակար է նաև հոգևորականների հետ կենդանի շփումը:

Կարդացեք նաև

Առողջ սովորությունների և սեփական կյանքի կանոնակարգում

Սրան վերաբերում է օրվա ռեժիմ պահելը, ժամանակակից առողջ սնունդը, մարմնի և մտքի՝ օպտիմալ վիճակում պահելը: Պետք է անել այն, ինչ բարենպաստ է և օգտակար, իսկ դա միշտ չէ, որ քո ուզածն է: Այլ կերպ ասած՝ մենք պետք է ղեկավարվենք խելամտությամբ և չտրվենք ոչ խելամիտ ցանկություններին, որոնք անպայմանորեն կհանգեցնեն խնդիրների: Իսկ դրա համար պետք է ուսումնասիրել և հասկանալ, թե ինչն է խելամիտ, և ինչը՝ ոչ:

Իմաստուն մարդկանց հետ շփումը և պատարագներին ներկա գտնվելը 

Ճակատագիրը փոխելու համար շատ բարենպաստ կարող է լինել իմաստուն մարդկանց հետ շփումը, ինչպես նաև կիրակնօրյա պատարագներին ներկա գտնվելն ու հաղորդություն ստանալը:

Հաջողակ առարկաների հետ կոնտակտը

  • բույսեր կամ բուրավետ յուղեր (ռեհան, անանուխ, խունկ, վարդ, սանդալ, զաֆրան և այլն)
  • թանկարժեք քարեր, բայց միայն՝ ճիշտ օգտագործելու պայմանով:

Անշահամոլություն

Պետք է զարգացնել ոչ շահամոլ լինելու կարողությունը, կարիքավորների հետ կիսվել սնունդով, հագուստով: Սա նաև նշանակում է՝ չընդունել ոչինչ ուրիշներից, եթե դրա կարիքը չունեք: Կարելի է, իհարկե, նվերներ ընդունել, սակայն՝ առանց դրանց հետ կապվածության: Ոչ շահամոլ լինելու կարողությունը շատ ուժեղ կարող է փոխել մարդու ճակատագիրը:

Օրհնված հաց ու ջուր

Օրհնված ջուրը բարերար ազդեցություն է գործում, երբ խմում ես կամ ցողում գլխիդ: Օրհնված սնունդը պետք է ինքդ ուտես և տաս նաև ընտանիքիդ անդամներին: Ճիշտ է նաև հյուրերին հյուրասիրելը:

Ալկոհոլից, ծխելուց և այլ վատ սովորություններից հրաժարում

Ճակատագիրը փոխելու համար վերոնշյալ, ինչպես նաև այլ վատ սովորություններից հրաժարվելը  պետք է գիտակցված լինի, այլ ոչ թե ինքդ քեզ ստիպելու, պարտադրելու արդյունք: Որևէ վատ բանից հրաժարվելն ավելի հեշտ է լինում, երբ դրան արժանի, ավելի օգտակար փոխարինող զբաղմունք ես գտնում:

Պաս և ժուժկալություն

Ճակատագիրը փոխելու համար պահվող պասն ու ժուժկալությունն ուղղված են զգացմունքների զսպման դեմ: Պաս պահելու օրը խորհուրդ է տրվում մտքերը զբաղեցնել Աստծո մասին խորհրդածություններով, հոգևոր գրականության ընթերցանությամբ, աղոթքներով  և այլ բարեհաճ հոգևոր գործունեությամբ:

Ներում, զղջում. բնավորության վատ գծերից հրաժարում

Բարենպաստ ազդեցություն է գործում նաև վատ արարքներից և բնավորության անհաջող գծերից հրաժարվելը, զղջումն ու բոլորին ներելը: Պետք է ներում խնդրել ու ներել:

Տանը սրբերի անկյուն ունենալը, սուրբ վայրեր այցելելը

Անհրաժեշտ է բնակարանում սրբատեղի ունենալը, ուր անպայման սրբապատկեր պետք է տեղադրված լինի: Ճակատագիրը փոխելու համար բարեհաճ ազդեցություն կարող է ունենալ նաև սուրբ վայրեր այցելելը: Տանն այդ վայրերից բերված հող պահելը նույնպես օգտակար է:

Համատեղ աղոթքները, զոհաբերությունները

Ճակատագիրը փոխելու համար օգտակար են համատեղ աղոթքները և զոհաբերությունները: Երբ մարդը մասնակցում է դրան, դա մաքրում և ամրապնդում է նրա գիտակցությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս