Լևոն Ալթունյանի և Մալայան ԲԿ-ի սեփականատիրոջ հարաբերությունները լարվել են. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ լարվել են ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի եւ Մալայան ակնաբուժական կենտրոնի սեփականատեր Ալեքսանդր Մալայանի հարաբերությունները։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Մալայանը անտեսում է առողջապահության նախարարի հրահանգները իր բժշկական կենտրոնը համարելով անկախ օղակ։

«Նախարարն էլ իր հերթին փորձում է ունեցած լծակներով ճնշում գործադրել Մալայանի վրա։ Թե ինչով կավարտվի Ալթունյան-Մալայան հակամարտությունը, կախված կլինի առողջապահության նախարարի պաշտոնավարման ժամկետից»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս