Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ին, հոկտեմբերի 21-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 24.90C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -2.20C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.60C