Երևանում սրճարանում Իրանի քաղաքացի է ձերբակալվել
Հոկտեմբերի 18-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում գործող սրճարանում հայտնաբերել և բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1972 թ. ծնված Սիամաք Փ.-ին, որը վստահությունը չարաշահելու մեղադրանքով նշանակված պատժի կրումից խուսափելու համար 2015թ. հունվարի 22-ից ազգային մակարդակով հետախուզվում էր ԻԻՀ իրավապահ մարմինների կողմից: