Տղամարդու կարծրության մասին
Երբ տղամարդն ինձ հարցնում է, թե ինչպես լուծի այս կամ այն՝ իր համար դժվարին հարցը, օրինակ՝ ծխելը թողնելը, ես պատասխանում եմ` իսկ ո՞ր տարբերակն առաջարկեմ. կանացի՞, թե՞ տղամարդու եղանակը: Բնականաբար, հետևում է՝ «Իհարկե, տղամարդունը», ինչին ես պատասխանում եմ` այդ դեպքում ամեն ինչ պարզունակ է: Եթե դու հաստատապես որոշել ես դա անել, մոտենում ես մտերիմ ընկերոջդ ու ասում.
– Օգնիր ինձ, եղբայր: Ես որոշել եմ այս իսկ վայրկյանից ծխախոտ չդնել բերանս: Եթե դու ինձ մի անգամ տեսնես ծխախոտով, քեզ եմ տալիս մեքենաս, երկրորդ անգամ` բնակարանս, երրորդի դեպքում ես քեզ եմ տալիս ողջ ունեցվածքս ու մի տարով գնում եմ թափառելու: Եվ եթե ես մեր պայմանը չպահեմ, խնդրում եմ քեզ՝ որպես ընկերոջ, դադարիր ինձ քեզ ընկեր համարել, համարիր, որ ընկերուհիդ եմ ու որևէ կանացի անունով կոչիր: Կարող ես ինձ նաև գեղեցիկ զուգագուլպաներ նվիրել:
– Իսկ ո՞րն է խնդրի լուծման կանացի եղանակը,- հետաքրքրվում է տղամարդը:
– Գիտե՞ս, կանանց համար աներևակայելիորեն դժվար է որոշում կայացնելը: Նա պետք է մի քանի տարի հաճախի հոգեբանին, գիտակցի պատճառները և անվերջ ձգձգի որոշում կայացնելու պահը:
Ո՞րն է այս պատմության մեջ տղամարդու ամրության էությունը: Եթե տղամարդն ի վիճակի է անել այնպես, ինչպես իմ օրինակում, ուրեմն նա ունակ է արարք կատարել: Այդ դեպքում նա ավելի հետաքրքիր է դառնում թե՛ ընկերների, թե՛ կանանց համար: Նա քայլ է արել: Ծխելու հետ կապված իմ կեսկատակ բերված օրինակի մեջ մի քանի կարևոր պահեր կան:
1. Ամրություն դրսևորելու համար քիչ է արտաքինից տղամարդու տեսք ունենալ: Բնավորություն է պետք դրսևորել, իսկ դա կամ կա, կամ չկա:
2. Տիեզերքն արդարամիտ և անխնա է: Դո՞ւր է գալիս տղամարդուն, թե՞ ոչ, օգտվո՞ւմ է նա իր տղամարդկային գիտակցությունից, թե՞ ոչ, միևնույն է, հաշիվ է տալու, կյանքում ունեցած իրողությունների տեսքով, որոնք այնպես կդասավորվեն, ասես ինքն արդեն ունի զուտ տղամարդկային կարծրությունը, գթասրտությունը, հարմարվողականությունը, իմաստնությունը: Հաշիվ տալու ժամանակն անխուսափելիորեն գալու է, երբեմն՝ շատ անհարմար պահի: Ուրեմն ավելի լավ է պատրաստ լինել դրան տղամարդու պես:
Տղամարդն աշխույժ ու պինդ պիտի լինի, ձիգ, ճկուն: Այստեղ է ոգու ամրության և բնավորության ամրության տարբերությունը: Բնավորությունը հաստատուն ամրությունն է, մեկընդմիշտ ընդունված որոշումները:
Ոգու ամրությունն ինքդ քո հոգու հետ ներդաշնակության հասնելն է, նրա մտադրությունն անգամ սեփական բնավորության վերափոխման գնով ցուցադրելը: Սա միակ խելամիտ կարծրությունն է:
Կնոջ գլխավոր խնդիրն աշխույժ և մեղմ լինելն է, այսինքն՝ պլաստիկ լինելը, ազատ էներգիայի տիրապետելը, որով կձգտի լցնել յուրաքանչյուր դատարկ անկյուն:
Տղամարդը մանկությունից ստիպված է բնավորություն ցուցաբերել, տղամարդկային էներգիա գտնել իր մեջ՝ դեռ մինչև սեռական հորմոնների խաղի մեջ մտնելը: Այդ ժամանակ նա կկարողանա ընդունել իր առաջին մանկական, բայց արդեն տղամարդկային որոշումները: Սակայն կանացի և տղամարդկային ամենակարևոր նախաձեռնություններն առաջին սեքսուալ հարաբերություններն են: Բնությունն ամեն ինչ կանխատեսել է, այդ թվում և՝ տղամարդու կարծրության և կանացի պլաստիկության դասը: Բացի այդ, տղամարդու կարծրությունը կնոջը սովորեցնում է կին լինել:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը