«1992թ. սկսված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացն այլևս տեղին չի թվում». Էմմանուել Դյուպուի
«1992թ. սկսված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացն այլևս տեղին չի թվում, քանի որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ֆրանսիան հակված են համարելու, որ այդ ձևաչափը չի աշխատում, երբ փորձում է կանխել բախումները, ինչպես, օրինակ, 2016թ. ապրիլի 2-5-ը տեղի ունեցած պատերազմի ժամանակ: Մի շարք պետություններ, այդ թվում` այնպիսի հարևան երկրներ, ինչպիսին են Իրանը, Իրաքը, Թուրքիան և Վրաստանը, կարծում են, որ ապակենտրոնացնող տարածքային պահանջների հարցը չպետք է ծանրաբեռնի տարածաշրջանային օրակարգը, որովհետև Սիրիայի և Իրաքի սահմաններից դուրս եկող ԻԼԻՊ-ի սպառնալիքը համընդհանուր մտահոգության առարկա է դարձել: Այդ պատճառով, որևէ այլ օրակարգ երկրորդային է»,- «168 Ժամ» թերթի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարի խորհրդական, Եվրոպայի հեռանկարների և անվտանգության ինստիտուտի նախագահ Էմմանուել Դյուպուին` խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին:
Ըստ նրա` մեծ անհրաժեշտություն կա թարմացնելու դիվանագիտական և անվտանգության օրակարգը. «Դա թույլ կտար բոլոր պետություններին մասնակցել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում, այսինքն` Հայաստան և Ադրբեջան` հավելած «ռազմավարական» հարևաններ, օրինակ` Ռուսաստան, Իրան և Թուրքիա, և միջազգային «ուղղորդողներ», ինչպես Եվրոպական միությունը, ԱՄՆ-ը, որին ես կավելացնեի Չինաստանին, որը գուցե կարող է նոր մոտեցում առաջարկել` ելնելով իր «Մետաքսե ուղի» և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծերից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: