Ի՞նչ անել, երբ հեռախոսը չի միանում. 3 պարզ քայլ
Եթե դուք չեք կարողանում միացնել հեռախոսը, ապա մի շտապեք տանել այն մասնագետի մոտ: Կան մի քանի քայլեր, որ կարող են «վերակենդանացնել» հեռախոսը:
Եթե սմարթֆոնը խոնավացել է, ապա մի միացրեք այն էլեկտրականությանը և մի սեղմեք ստեղները: Կատարեք ներքոշարադրյալ քայլերը միայն այն դեպքում, երբ լավ չորացրել եք հեռախոսը:
1. Կատարեք պարտադրված վերագործարկում
Հնարավոր է, որ ձեր հեռախոսը միացված է, սակայն կան խնդիեենր, որոնց պատճառով էկրանը սևանում է և չի արձագանքում ձեր կատարած գործողություններին: Փորձեք վերագործարկել հեռախոսը մի քանի հիմնական ստեղների միջոցով:
Ինչպե՞ս վերագործարկել iPhone-ը
iPhone SE, iPhone 6s, iPhone 6s Plus և ավելի հին մոդելների դեպքում սեղմեք Home կոճակը վերևի մասում գտնվող միացնելու ստեղնի հետ և պահեք 10 և ավելի վայրկյան:
iPhone 7-ի կամ iPhone 7 Plus-ի դեպքում սեղմեք միացնելու ստեղնը ձայնն իջեցնելու կոճակի հետ միասին և պահեք 10 վայրկյան և ավելի, մինչև չտեսնեք Apple-ի նշանը:
Ինչպե՞ս վերագործարկել Android-ը
Android-ի դեպքում պետք է միաժամանակ սեղմեք միացնելու կոճակն ու ձայնը իջեցնող ստեղնը և պահեք 10-15 վայրկյան: Հեռախոսը կա՛մ ավտոմատ կվերագործակվի, կա՛մ կբացվի վահանակ, որտեղ պետք է ընտրեք վերագործարկում (Restart) հրամանը:
2. Հանեք մարտկոցը
Եթե ձեր հեռախոսի մարտկոցը հնարավոր է հանել, ապա հանեք մարտկոցը սմարթֆոնից: Սպասեք ոչ պակաս, քան 30 վայրկյան, և հետ դրեք մարտկոցը: Այնուհետև փորձեք նորից միացնել հեռախոսը:
3. Միացրեք սմարթֆոնը լիցքավորման
Աշխատեք լիցքավորել մարտկոցն օրգինալ լիցքավորիչներով: Եթե մեկ ժամվա ընթացքում հեռախոսի էկրանին հայտնվեց լիցքավորման նշանը, ապա կարող եք միացնել այն:
Ոչ օրգինալ սմարթֆոնների դեպքում, հնարավոր է, որ սմարթֆոնի էկրանը չմիանա մի քանի ժամ:
Եթե այս քայլերից հետո սմարթֆոնը միանում է, ապա փորձեք վերականգնել սմարթֆոնի հիմնական կարգավորումները:
Սիրարփի Աղաբաբյան