Բաժիններ՝

«Ալոէն բավականին լուրջ բույս է՝ բուժիչ հատկություններով, սա պարզապես բիզնես չէ». Հայաստանում ալոէի միակ մշակող ու աճեցնող ընկերության ներկայացուցիչ

«Մենք Գայ գյուղում (Էջմիածնի տարածաշրջան) մշակում և աճեցնում ենք ալոէ մոտավորապես 3-4 տարի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գայ գյուղում ալոէի մշակման և աճեցման ընկերության ներկայացուցիչ Լիլիա Մկրտչյանը՝ «Arm Prod Expo» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի ժամանակ:

Նրա խոսքով՝ իրենք Հայաստանում առայժմ ալոէի միակ մշակողն ու աճեցնողն են. «Մենք աճեցնում և մշակում ենք, հետո տալիս ենք «Ֆիդորա» ընկերությանը, որը մեզ համար քամվածքներ ու յուղեր է պատրաստում»:

Լ. Մկրտչյանն ասաց, որ յուղերն արտաքին կոսմետիկ միջոց են, իսկ քամվածքներն ունեն մի շարք բուժիչ հատկություններ. «Մարդիկ կուրսեր են ընդունում, կարելի է ասել՝ միանգամից 10 հիվանդություններ է բուժում: Բարձրացնում է իմունիտետը, կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, բուժում է մարսողության խանգարումները, փորկապությունը, օգնում է ստամոքսի այրոցի դեպքում, բարելավում է սրտի աշխատանքը, ամրացնում է միզուղիների ֆունկցիան, և այլն»:

Մեր զրուցակիցն ասաց, որ իրենք դեռևս չեն արտահանում իրենց արտադրանքը: Խոսելով այն մասին, թե տարեկան ինչքա՞ն արտադրանք են ունենում՝ Լ. Մկրտչյանն ասաց. «Չեմ կարող ասել՝ տարեկան ինչքան, բայց մենք տոննաներով տերևներ ունենք արդեն: Սա բավականին լուրջ բույս է՝ բուժիչ հատկություններով, սա պարզապես բիզնես չէ»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս