Ողբերգական ավտովթար Ռուսաստանի Դաշնությունում. հայ վարորդը, ով մեկնելիս է եղել հարսանյաց արարողության, մահացել է. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում:
Ժամը 12-ի սահմաններում, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Կրիմսկ քաղաքում բախվել են «Լադա Պրիորա» և ՎԱԶ-2106 մակնիշի՝ հայկական համարանիշով ավտոմեքենաները:
Ըստ տեղեկությունների, վթարի հետևանքով «06»-ի վարորդը, ով ազգությամբ հայ է և հարսանյաց արարողության մեկնելիս է եղել, մահացել է, 6 հոգի այդ թվում՝ 1 երեխա, հիվանդանոց են տեղափոխվել։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում։