Բաժիններ՝

Chanel-ի մոդելները բարձրահարթակում հայտնվել են թափանցիկ հագուստով և կոշիկով

Chanel ֆրանսիական նորաձեւության տունը Փարիզում կազմակերպված Նորաձեւության շաբաթի վերջին օրը ցուցադրել է հագուստի գարուն-ամառ-2018 հավաքածուն: Այդ մասին հայտնել է Fashionista-ն:

Շոուի ամենատպավորիչ դետալը, որը միավորել է հարթակ բարձրացած բոլոր մոդելներին, դարձել են տարբեր երկարության ճտքակոշիկները՝ ցածր ամուր կրունկով, թիկնոցները, ձեռնոցները եւ թափանցիկ մոմլաթից պատրաստված կարճ կարճ բոլորքով գլխարկները: Զարդերը նույնպես թափանցիկ էին:

Անփոփոխ են մնացել տվիդային զգեստները, ժակետները եւ շալվարի հետ գունավոր կոստյումները՝: Նաեւ շարքում ցուցադրել են լայն ջինսեր, ջինսե կիսավերարկուներ եւ ծոպավոր լայն շրջազգեստներ:

Chanel նորաձեւության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնվել է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձեւության տունն արտադրում էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ

1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միասին թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ:

Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս