«2040թ. 4 մլն բնակչություն ունենալ հնարավոր է». Արտեմ Ասատրյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վստահ է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջ քաշած նպատակադրումը՝ 2040 թ. ունենալ 4 մլն բնակչությամբ Հայաստան, լիովին իրագործելի է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ սոցիալ-ժողովրդագրական խնդիրները բազմակողմանի են, դրա վրա ազդում են ինչպես՝ ծնելիություն-մահացությունը, այնպես էլ՝ միգրացիան:

«4 մլն բնակչություն ունենալ, իհարկե, հնարավոր է։ Իրականացվել են համապատասխան վերլուծություններ, հաշվարկներ: Բացառապես միայն մեր բնական հավելաճի հաշվին այդ ցուցանիշն ապահովելը շատ ռիսկային է, քանի որ միգրացիոն հոսքերն աշխարհում բավականին ինտենսվացել են, և այս իմաստով ՀՀ բնակչության ավելի բարձր ցուցանիշների հասնելու համար պետք է ունենալ մեխանիկական ներհոսք, այսինքն՝ հայրենադարձություն»,- ասաց նախարարը:

Ա.Ասատրյանի խոսքով՝ կառավարության բոլոր ծրագրերն ուղղված են երկրում անհրաժեշտ պայմանների ապահովմանը, որպեսզի մարդիկ ոչ միայն դադարեն արտագաղթել, այլև վերադառնան հայրենիք:

 

Տեսանյութեր

Լրահոս