Սեպտեմբերի լավագույն սմարթֆոնները
Սեպտեմբերի լավագույն սմարթֆոնների մասին խոսելիս, իհարկե, պետք է հիշենք Apple-ի և Xiaomi-ի նոր սմարթֆոնները, բայց բացի դրանիցից կներկայացնենք բյուդջետային Meizu M6-ը և Samsung S8-ի հերթական չինական կլոնը:
Ամսվա հիթը
Xiaomi Mi MIX 2
Xiaomi Mi MIX 2-ը ունի մեծ՝ 5.99 դյույմանոց դիսփլեյ: Մյուս մոդելների նման այս սմարթֆոնի դեպքում ևս առջևի վահանակի գրեթե ողջ տարածությունը էկրանն է: Այս սմարթֆոնը դիզայնի տեսանկյունից գրեթե չի տարբերվում ընկերության թողարկած մյուս սմարթֆոններից:
Բնութագրիչներ
Դիսփլեյ – 5.99 դյույմ, 2.160×1.080 փիքսել
Պրոցեսոր – Snapdragon 835.
Օպերատիվ հիշողություն – 6 ԳԲ
Տեսախցիկ – 12 ՄՊ՝ հիմնական, 5՝ դիմացի
iPhone X
Apple կորպորացիան ներկայացրել է iPhone X սմարթֆոնը՝ դեմքերի ճանաչման գործառույթով, որը դարձել է ընկերության սմարթֆոններից ամենաթանկը:
Մոդելի անվանման հռոմեական X-ը խորհրդանշում է ընկերության հիմնադիր Սթիվեն Ջոբսի կողմից առաջին «այֆոնի» ներկայացման պահի տասնամյակը:
Փոքր մոդելն ԱՄՆ-ում կարժենա 999 դոլար, վաճառքները կսկսվեն նոյեմբերի 3-ին: Հեռախոսը ստացել է դիսփլեյ առջևի ամբողջ պանելի չափով՝ 5,8 դյույմ անկյունագծով և 2436×1125 փիքսել լուծաչափով: Առաջին անգամ դրանում բացակայում է «Տուն» ֆիզիկական կոճակը:
Բացի դրանից, iPhone X-ը հանդերձված է FaceID ինֆրակարմիր սքաներով դեմքերի ճանաչման գործառույթով. այսպիսով, սարքը կարելի կլինի արգելազերծել օգտատիրոջ դեմքի սքանավորումից հետո: Ընկերությունը պնդում է, որ համակարգը կկարողանա տիրոջը դեմքով ճանաչել նույնիսկ մթության մեջ, և որ նրան խաբելն ավելի դժվար կլինի, քան նախորդ TouchID համակարգը:
Բնութագրիչներ
Դիսփլեյ – 5.8 դյույմ, Super Retina HD, 2.436×1.125
Պրոցեսոր – A11 Bionic
Օպերատիվ հիշողություն – 3 ԳԲ
Տեսախցիկ – 12+12 ՄՊ՝ հիմնական, 7՝ դիմացի
Օպերացիոն համակարգ – iOS
Բյուդջետային նորույթներ
Bluboo S8
Bluboo S8-ը գրեթե ամբողջությամբ կրկնում է Galaxy S8-ի դիզայնը: Սմարթֆոնը շատ ազդեցիկ տեսք ունի: Այն ունի մատնահետքի ճանաչման սկաներ և կրկնակի տեսախցիկ:
Բնութագրիչներ
Դիսփլեյ – 5.7 դյույմ, 1.440×720 փիքսել, Sharp HD+
Պրոցեսոր – MT6750T
Օպերատիվ հիշողություն – 3 ԳԲ
Տեսախցիկ – 13 ՄՊ՝ հիմնական, 5՝ դիմացի
Meizu M6
Այն, որ Meizu-ն կներկայացնի բյուդջետային սմարթֆոն, պարզ դարձավ պաշտոնական ներկայացումից ընդամնեը մի քանի օր առաջ:
Meizu M6-ը տարբերվում է ընկերության ներկայացրած մյուս բյուդջետային սմարթֆոններից նրանով, որ ունի երկաթյա կորպուս:
Բնութագրիչներ
Դիսփլեյ – 5.2 դյույմ, 1.280×720 փիքսել, IPS
Պրոցեսոր – Mediatek MT6750
Օպերատիվ հիշողություն – 2 կամ 3 ԳԲ
Տեսախցիկ – 13 ՄՊ՝ հիմնական, 8՝ դիմացի
Օպերացիոն համակարգ – Flyme 6.0
Ամսվա անոնսը
Նախորդ տարի ընկերությունը ներկայացրեց իր առաջին սմարթֆոնը՝ Pixel-ը, որը հիմնականում ստացավ դրական գնահատական: Այս տարի ըկերությունը պատրաստվում է ներկայացնել սմարթֆոնի երկրորդ սերունդը, որը գալիս է լուծելու լավ որակի տեսախցիկի, լավ մարտկոցի և որակյալ օպերացիոն համակարգի համատեղելիության խնդիրները: Այս մասին վերջին օրերին շատ են խոսում մասնագետները:
Հոկտեմբերի 4-ին ընկերությունը առաջինը կխոսի Pixel 2-ի և Pixel 2 Xl-ի մասին: Վերջինս Samsung Galaxy S8-ի նման կունենա մեծ և առանց կաղապարների էկրան, իսկ Pixel 2-ի էկրանը չի տարբերվի նախորդ մոդելից:
Ըստ շշուկների՝ նոր սմարթֆոնները կլինեն ջրակայուն և գրեթե չեն զիջի Apple-ի վերջին սմարթֆոններին:
Հնարավոր է նաև, որ նոր սմարթֆոնները չունենան ականջակալերի միացման անցքեր և պահանեն միայն USB Type-C-ը:
Սիրարփի Աղաբաբյան