 
                        Չինաստանն ու ԱՄՆ-ն պետք է տարաձայնությունները լուծեն երկխոսության միջոցով. Սի Ցզինպին
 
                                    Պեկինի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունները և զգայուն հարցերը պետք է լուծել երկխոսության ու խորհրդակցությունների միջոցով՝ երկու կողմերի շահերը հաշվի առնելով:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին սեպտեմբերի 30-ին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը, ով ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին:
Նա ընդգծել է, որ երկու երկրները պետք աջակցեն երկկողմ համագործակցության կայությանն ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը:
ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է նաև Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        