Կերեք սա. մթերք, որ օգտակար է վահանաձև գեղձի համար
Mirkrasoty.life-ը գրում է, որ վահանաձև գեղձի առողջությունից օրգանիզմում շատ բան է կախված։ Այդ պատճառով կարևոր է պահպանել գեղձի առողջությունը, ինչը կարող եք անել՝ նաև հետևելով սնվելու որոշակի կանոնների։
Ծովային կաղամբ։ Համարվում է վահանաձև գեղձի համար ամենաօգտակար մթերքներից մեկը։ Այն մեծ քանակով յոդ է պարունակում և այլ օգտակար նյութեր, այդ պատճառվ էլ դրա օգտագործումը վահանաձև գեղձի հիվանդությունների կանխարգելման միջոցներից մեկն է համարվում։
Արմավ։ Այս մթերքը ևս հարուստ է յոդով, ինչի արդյունքում դառնում է օգտակար մթերք՝ վահանաձև գեղձի առողջության պահպանման համար։
Հապալաս։ Հապալասը բնական հակաօքսիդանտ է, որը կարող է կարգավորել վահանաձև գեղձի աշխատանքը, կանխարգելել հորմոնալ անհավասարակշռությունը։
Յուղոտ ձուկ։ Սաղմոնը, օրինակ, շատ օգտակար է վահանաձև գեղձի համար, քանի որ մեծ քանակով օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներ է պարունակում, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում վահանաձև գեղձի աշխատանքի վրա։ Շաբաթվա ընթացքում նվազագույնը 2-3 անգամ յուղոտ ձուկ օգտագործեք՝ խաշած կամ խորոված վիճակում։
Ընկույզով, մեղրով ու կիտրոնով խառնուրդ։ Այս խառնուրդն օգտակար է ոչ միայն էնդոկրին, այլև իմունային համակարգի համար։ Եթե ամեն օր 2-3 անգամ մեկ թեյի գդալ այս խառնուրդից օգտագործեք, կօգնեք վահանաձև գեղձին ավելի ակտիվ աշխատել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am