Իրաքյան զորքերն Էլ-Հավիջայում ոչնչացրել են արդեն ավելի քան 200 գրոհայինի
Իրաքի ուժայիններն ազատագրել են երկրի հյուսիսում գտնվող Էլ-Հավիջա քաղաքի 500 քառակուսի կմ տարածք՝ ոչնչացնելով «Իսլամական պետություն» խմբավորման ավելի քան 200 գրոհայինի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դաշնային ոստիկանության ուժերն ու մեքենայացված բրիգադները ավարտել են գործողության առաջին և երկրորդ փուլերը, վերադարձրել են տարածքի 480 քառակուսի կմ-ի վերահսկողությունը, ազատագրել են 41 գյուղ և ոչնչացրել են 225 իսլամիստների»,- ասվում է հրամանատարության հայտարարության մեջ:
Զինվորականներն ընդգծել են, որ ոչնչացրել են ահաբեկիչների փոխադրամիջոցները և զենքերը, ինչպես նաև բախման շրջանից դուրս են բերել 90 ընտանիքի:
Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին երկու օր առաջ հայտարարել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից գրավված՝ նավթով հարուստ Քիրքուք քաղաքի հարավ-արևմուտքում գտնվող Էլ Հավիջա շրջանի ազատագրման գործողության մեկնարկի մասին:
Այս տարվա հուլիսին զորքերի կողմից Մոսուլի ազատագրումից հետո Էլ-Հավիջան դարձել է ԻՊ հիմնական շտաբը: