Բաժիններ՝

Հայկական TripPlannera խելացի օգնականը կօգնի կազմել ճանապարհորդության իդեալական պլան

Երկարատև ճանապարհորդությունից առաջ շատերն են կանգնում ճանապարհորդությունը ճիշտ պլանավորելու խնդրի առաջ: Հայկական ստարտափն առաջարկում է ոչ միայն ծանոթանալ աշխարհի ամենատեսարժան վայրերին, այլև ճիշտ պլանավորել ուղևորությունն այնտեղ:

Հայկական TripPlannera ստարտափը  հարթակ է, որն օգնում է արագ և  հեշտ պլանավորել ցանկացած ուղևորություն: Ստարտափը հավաքագրում է  ճանապարհորդության համար ամենակարևոր կետերը՝ պարտադիր տեսնելու վայրերը, պարտադիր անելիքները, տուրերը, միջոցառումներն ու լավագույն ռեստորանները: Այս ամենը խմբավորված է տարբեր երթուղիներով, ինչը թույլ է տալիս կազմել ամբողջական պլան ճանապարհորդության համար: Երթուղիների բազմազանությունը նախատեսված է ամբողջ աշխարհի թոփ ուղղությունների համար:

Սպասվելիք ուղևորության երթուղին ընտրելու համար պարզապես պետք է նշեք նպատակակետը: TripPlannera-ն առաջարկի ուղևորության պլան, որը կարելի է  խմբագրել, ավելացնել նոր վայրեր, փոխել տեղերը կամ ջնջել դրանք: Բացի այդ, կարող եք նախօրոք ամրագրել ձեր տեղերը ռեստորաններում, միջոցառումներում, և այլն: Ուղևորության իդալական պլան կազմելուց հետո կարող եք պահպանել այն:

Կարդացեք նաև

«Մենք աշխատում ենք հնարավորություն տալ մարդկանց պատրաստել պլան, որը թույլ կտա այցելել մի քանի քաղաք: Հարթակի միջոցով նրանք կարող են հաշվարկել բյուջեն, նախապես իմանալ ճանապարհի տևողությունը, պատվիրել մուտքի տոմսեր, ընտրել հյուրանոցների ամենաձեռնտու համարները և նախապես պատվիրել դրանք»,- նշում է ստարտափի հիմնադիր Հմայակ Տիգրանյանը:

TripPlannera- ն կազմում է ճանապարհորդության պանը անհատական մոտեցմամբ: Ճանապարհորդության պլանում մեծ դեր են խաղում օգտատիրոջ նախընտրությունները: Արհեստական բանականության ալգորիթմը հաշվի է առնում, թե ում հետ է ճանապարհորդության մեկնում օգտատերը, արդյո՞ք նախընտրում է թեմատիկ ուղևորություն, թե՞ ոչ: Խմբային կամ ընտանեկան ճանապարհորդությունների ժամանակ ուղևորության պլանը հնարավոր է կիսել մյուսների հետ ևս: Բացի այդ, TripPlannera-ի միջոցով հնարավոր է նախապես պատվիրել ավիատոմսեր:

Այսօր արդեն քաղաքների ցանկին ավելացել է նաև Երևանը: Հարթակի հեղինակները նշում են, որ շուտով քաղաքների թիվը կդառնա 100:

«Ճանապարհորդության համար լավ երթուղու կազմումը տևում է 15-20 օր: Դա մեծ խնդիր է յուրաքանչյուր ճանապարհորդի համար, այդ թվում՝ մեր: Այդ պատճառով մենք որոշեցինք հեշտացնել ճանապարհորդության պլանավորման գործընթացը և օգնել մյուսներին ստանալ առավելագույնն իրենց ուղևորությունից: Նրանք, ովքեր սիրում են ճանապարհորդել, վստահաբար համաձայն կլինեն»,- նշում են ստարտափի հեղինակները:

TripPlannera- ը ստեղծվել է 2016 թվականին: Ավելի քան 20 000  ճանապարհորդներ արդեն անցկացրել են իրենց հանգիստը  խելացի օգնականի միջոցով:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս