Բաժիններ՝

ԱՀ Նախագահի մամուլի խոսնակը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առանցքային է համարում անվտանգության խնդիրը

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ﬔկնաբանել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի շրջանակում արված հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման, տարածքների վերաբերյալ՝ առանցքային համարելով անվտանգության խնդիրը:

«Նախեւառաջ, խոսենք նրա մասին, որ այդ հայտարարության աﬔնակարեւոր խորքային իմաստն այն է, որ անվտանգությունն աﬔնաառանցքային բաղադրամասն է: Ավելի ճիշտ կլիներ խոսել ոչ թե տարածքների, այլ սահմանների մասին: Դրանք ﬕ քիչ տարբեր երեւույթներ են, որովհետեւ չգիտես՝ ինչու, սահմանների հարցը քննարկելով կամ խոսելով դրանց մասին՝ ﬕշտ դիտարկում են հարցը ներկայիս Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների ներքո: Շատ կարեւոր է, որ հիﬓական շեշտը դրվում է անվտանգության խնդիրներին, եւ այն, որ այդ հարցն աﬔնակարեւորն է, արդեն հասկանում են ամբողջ աշխարհում, քանի որ ﬔնք մշտապես ասել ենք, որ չկա վերադարձ անցյալին թե՛ սահմանների, թե՛ կարգավիճակի առումով: Մեր այս մոտեցման հիմքում հենց անվտանգության բաղադրամասն է»,- լրագրողների հետ զրույցում ընդգծեց Դավիթ Բաբայանը:

Նա շեշտեց, որ հենց Ադրբեջանն է ստիպել, որ սահմանները փոխվեն, եւ ﬕնչեւ հիմա չի հրաժարվում իր հայատյաց քաղաքականությունից:

«Հետեւաբար, ﬔնք երբեք թույլ չենք տա, որ ﬔր պետությունն այնպիսի վիճակում հայտնվի, որ անվտանգության գեթ ﬔկ բաղադրամաս կասկածի տակ լինի: Այդ դեպքում հակառակորդն անﬕջապես կօգտվի առիթից եւ կհարձակվի ﬔզ վրա: Այս տեսանկյունից նորից ուզում ենք կարեւորել Քարվաճառ գետը: Այդտեղ սկիզբ է առնում նախկին ԼՂԻՄ ջրային պաշարների 85 տոկոսը, Արփա եւ Որոտան գետերը, որոնք փրկում են Սեւանա լիճը կործանուﬕց: Ադրբեջանն ունի ջրային ահաբեկչության հարուստ փորձ, թունավորում էր Արցախի ջրերը խորհդրային տարիներին: Մենք պետք է հաշվի առնենք, որ եթե վաղը նրանք վերահսկողություն ստանան այդ տարածքների վրա, ﬔր ջրային պաշարների ﬔջ կգցեն եւ ռադիոակտիվ նյութեր, եւ ﬕջուկային թափոններ, իսկ հետո կասեն՝ դուք եք արել: Եթե նույնը լինի Սեւանի հետ, թունավորվեն Արփա եւ Որոտան գետերը, Հայաստանն ամբողջովին կթունավորվի»,- եզրափակեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս