Բաժիններ՝

Կլաուդիա Շիֆերը կանանց կոշիկի հավաքածու է թողարկելու

Գերմանացի գերմոդել Կլաուդիա Շիֆերը Aquazzura իտալական մակնիշի հետ համատեղ թողարկելու է կանանց կոշիկի կապսուլային հավաքածու: Այդ մասին ասված է ընկերության մամուլի տեղեկագրում:

Նշվում է, որ շարքը արտացոլելու է մոդելի ճաշակն ու կենսաոճը: «Կլաուդիան ոչ միայն աշխարհի ամենանշանավոր կանանցից մեկն է, նա նաեւ նորաձեւության զարմանալի տեսակետ ունի այս ճյուղում այդքան երկար տարիներ աշխատելուց հետո: Հետաքրքիր էր նրա հետ աշխատելը»,-պատմել է Aquazzura-ի կրեատիվ տնօրեն Էդգարդո Օսորիոն:

Կլաուդիա Շիֆերը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է Մեծ Բրիտանիայից: Նա տարբեր տարիների համագործակցել է Versace-ի, Dolce & Gabbana-ի, Chanel-ի, Yves Saint Laurent-ի, Valentino-ի եւ Thierry Mugler-ի հետ: 1990-ական թվականների կեսերին մանեկենուհին դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը, նրա տարեկան եկամուտը կազմում էր մոտավորապես 10 մլն դոլար:

Aquazzura ընկերությունը հիմնադրվել է Իտալիայում. այն մասնագիտանում է լյուքս դասի կոշիկի ստեղծման բնագավառում: Մակնիշի երկրպագուների թվում են՝ մոդել Օլիվիա Պալերմոն, դերասանուհիներ Ջեսիկա Չեսթեյնը եւ Ամանդա Սեյֆրիդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս