Բաժիններ՝

Լոնդոնը Սիրիայի վերականգնմանը կմասնակցի միայն Ասադի հեռանալու պայմանով

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Սիրիայի բարեկամների խմբի մյուս երկրները պատրաստ չեն տեւական զինված հակամարտությունից հետո երկրի վերականգնմանը մասնակցել այնքան ժամանակ, քանի դեռ նրա ներկայիս նախագահ Բաշար Ասադը մնում է իշխանության գլուխ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը։

«Մենք գտնում ենք, որ առաջ շարժվելու միակ միջոցը քաղաքական գործընթացը գործարկելն է եւ հայտարարել Ռուսաստանին, Իրանին ու Ասադի ռեժիմին, որ մենք՝ համախոհների խումբը, չենք աջակցի Սիրիայի վերականգնմանը քանի դեռ չի գործարկվել համապատասխան քաղաքական գործընթացը,-ասել է Ջոնսոնը:-Դա նշանակում է, որ, ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւի համաձայն, անհրաժեշտ է, որ Ասադը փոխարինվի»:

Գործակալությունը նաեւ մեջբերում է ԱՄՆ-ի պետքարտուղարի Մերձավոր Արեւելքի հարցերով օգնականի պաշտոնակատար Դեւիդ Սաթերֆիլդի խոսքը: Նա ասել է, որ «Սիրիայի բարեկամների խմբի» մեջ մտնող երկրների ներկայացուցիչների հանդիպման բոլոր մասնակիցները, որը սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, ընդգծել են երկրում քաղաքական անցումն սկսելու անհրաժեշտությունը, «որպեսզի մյուս երկրները մասնակցեն նրա վերականգնմանը», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս