Բաժիններ՝

Ռոուհանին և Գուտերիշը պաշտպանել են միջուկային գործարքը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը սեպտեմբերի 18-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ քննարկել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքի հատարումը, որը կնքվել է 2015 թվականին։

Ինչպես հայտնել է համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը, զրուցակիցները հանդես են եկել ի պաշտպանություն ԱՄՆ-ի կողմից քննադատվող համաձայնագրի, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել այլ հարցերի շուրջ:

«Գլխավոր քարտուղարը եւ նախագահը քննարկեցին Գործողությունների համատեղ համապարփակ պլանը, ընդգծելով բոլոր մասնակիցների կողմից դրա ամբողջական ու արդյունավետ կատարման կարեւորությունը: Երկու ղեկավարները կարծիքներ փոխանակեցին ընդհանուր անհանգստություն առաջացնող տարածաշրջանային հարցերի, ինչպես նաեւ բռնի ծայրահեղականությանը հակազդելու վերաբերյալ Իրանի նախաձեռնության շուրջ»,- ասված է հանդիպման արդյունքների վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ պլանի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀՊ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս