ՊՍԺ-ն գնեց «Բարսելոնայի» պատանի տաղանդին
Փարիզյան թիմը ձեռք բերեց հեռանկարային Կայս Ռուիզին:
Կիսապաշտպան Կայս Ռուիզը հեռացավ «Բարսելոնայի» և պայմանագիր ստորագրեց ՊՍԺ-ի հետ: Ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը հայտարարել է 15-ամյա ֆուտբոլիստի հետ կնքած պայմանագրի մասին:
Հաղորդվում է, որ Ռուիզը ՊՍԺ-ի հետ ստորագրել է եռամյա պայմանագիր: Նշենք, որ պատանի ֆրանսիացին հանդես է գալիս փլեյմեյքերի դիրքում:
Կայս Ռուիզը խաղում է Ֆրանսիայի մինչև 16 տարեկանների հավաքականում, բայց նրան արդեն մի քանի անգամ հրավիրել են ազգային առաջին հավաքական:
Պատրաստեց Անի Գաբուզյանը