2018-ի վարչապետի հարցը ՀՀԿ-ում արդեն լուծված է. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «2018-ի վարչապետի հարցը ՀՀԿ-ում արդեն լուծված է՝ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել: ՀՀԿ վերնախավին այս ակնարկը հասել է իշխանության ամենաբարձր օղակից:
Սակայն այս մասին նախագահականը չի շտապում հայտարարել, որովհետեւ ուզում են հասկանալ, թե այս ընթացքում ով ինչպես է իրեն դրսեւորելու: Այսինքն՝ «Կարեն Կարապետյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան» երկընտրանքում ով ինչպես կկողմնորոշվի: Սա նաեւ հետաքրքիր ստուգատես է լինելու շատերի համար, թե ով ինչ չափով է պատրաստ Սերժ Սարգսյանին հաճոյանալու:
Իսկ Կարեն Կարապետյանն էլ շատ հեշտ կարող է հասկանալ, թե ովքեր են իր «չարակամները»:
Գաղտնիք չէ, սակայն, որ երբեմն բավական անակնկալ նշանակումներ են լինում կառավարման օղակներում: Հնարավո՞ր է, որ վերջին պահին այս որոշումը փոխվի. Այս հարցին մեր աղբյուրը կտրուկ պատասխանեց, որ սա այդ դեպքը չէ, վճռական որոշումն արդեն կայացվել է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում: